Հեռ:  (010) 488866      
(077) 488866
(091) 461390 

  «Անահիտ cakes» ընկերությունն ընտանեկան բիզնես է և 1994 թ-ից զբաղվում է խմորեղենի արտադրությամբ: Հիմնադիր-տնօրեն Անահիտ Գրիգորյանի մեծ սիրո, ջանքերի, նվիրվածության շնորհիվ ընկերությունն այսօր հանդիսանում է հայկական շուկայում առաջատար տորթեր արտադրող և ցանկացած միջոցառում կարող է զարդարել իր համեղ ու գեղեցիկ տորթերով: «Անահիտ cakes»-ը  համագործակցում է ավստրիական «Backaldrin», գերմանական «Braun», ամերիկյան «Wilton» և խմորեղենի արտադրության ոլորտում հայտնի մի շարք այլ ընկերությունների հետ: Արտադրությունում աշխատում են արտասահմանյան մի շարք երկրներում (Գերմանիա, Ավստրիա և այլն) վերապատրաստված ավելի քան 20 վարպետ-հրուշակագործներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հաճախորդի ցանկացած պատվեր իրականություն դարձնեն: «Անահիտ cakes»-ում հաճախորդն ինքն է որոշում իր պատվիրած տորթի ձևն ու համը: «Անահիտ cakes» ընկերությունը միշտ առաջնորդվում է իր հիմնական նշանաբանով` անարատ, թարմ հումքից պատրաստել համեղ ու գեղեցիկ տորթեր, պահապնելով հին ավանդույթները` ստեղծել նորը:
 «Անահիտ cakes»-ի  արտադրանքը կարող եք ձեռք բերել արտադրամասից, Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի սուպերմարկետներից: