Հեռ:  (010) 488866      
(077) 488866
(091) 461390 

 «Անահիտ cakes» ընկերությունն ընտանեկան բիզնես է և 1994 թ-ից զբաղվում է տորթերի, խմորեղենի արտադրությամբ: Հիմնադիր-տնօրեն Անահիտ Գրիգորյանի մեծ սիրո, ջանքերի, նվիրվածության շնորհիվ ընկերությունն այսօր հանդիսանում է հայկական շուկայում առաջատար տորթեր արտադրող և ցանկացած միջոցառում կարող է զարդարել իր համեղ ու գեղեցիկ տորթերով: «Անահիտ cakes»-ը  համագործակցում է ոլորտում հայտնի արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ. թե՛ վերապատրաստման և թե՛ հումքերի ներկրման հարցում: Արտադրությունում աշխատում են ավելի քան 20 վարպետ-հրուշակագործներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հաճախորդի ցանկացած պատվեր իրականություն դարձնեն: «Անահիտ cakes»-ում հաճախորդն ինքն է որոշում իր պատվիրած տորթի ձևն ու համը: «Անահիտ cakes» ընկերությունը միշտ առաջնորդվում է իր հիմնական նշանաբանով` անարատ, թարմ հումքից պատրաստել համեղ ու գեղեցիկ տորթեր, պահապնելով հին ավանդույթները` ստեղծել նորը: Մեր խանութ-սրահում միշտապես առկա է թարմ, համեղ  և բազմազան տեսականի:
 

 «Անահիտ cakes»-ի  արտադրանքը կարող եք ձեռք բերել մեր արտադրամասին կից խանութ-սրահից, Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի սուպերմարկետներից: